Սիրիական Հալեպ քաղաքում մնացել է 700.000 բնակիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական Հալեպ քաղաքում մնացել է 700.000 բնակիչ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Դե, դուք գիտեք, դա խոշոր քաղաք էր՝ ավելի քան 2 մլն բնակիչ նախքան պատերազմը: Կանվանենք դա պատերազմ, քանի որ դա իսկապես պատերազմ է: Այժմ, իհարկե, այնտեղ ավելի քիչ մարդ կա: Մեր գնահատականներով՝ մնացել է մոտ 700.000 բնակիչ»,-ասել է նախարարը:
Նա նշել է, որ Հալեպի արևելյան մասի բնակիչները գրեթե գերի են զինված խմբավորումների մոտ:
Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը հուլիսի 28-ին հայտարարել են Հալեպում խոշոր հումանիտար գործողություն սկսելու մասին: Ռուս զինվորականները նշել են Հալեպի շրջան հումանիտար օգնություն ուղարկելու մասին: Բաց են քաղաքացիական բնակչության և հանձնվող գրոհայինների դուրս գալու համար միջանցքներ:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



