Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանը դուրս է մնացել պայքարից
SPORTՄաքսիմ Մանուկյանը զրկվել է Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որակավորման փուլում 28-ամյա ըմբիշը 0:3 հաշվով պարտվել է Հունգարիան ներկայացնող Վիկտոր Լյորինցին: Եթե հունգարացին դուրս գար եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն 2 հաղթանակ տանելուց հետո Լյորինցը կիսաեզրափակիչում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Չակվետաձեին, ինչի արդյունքում Մաքսիմ Մանուկյանը զրկվել է մեդալի համար պայքարից:
Եզրափակիչում Դավիդ Չակվետաձեի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, Ուկրաինան ներկայացնող Ժան Բելանյուկը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



