Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանը դուրս է մնացել պայքարից
ՍՊՈՐՏՄաքսիմ Մանուկյանը զրկվել է Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որակավորման փուլում 28-ամյա ըմբիշը 0:3 հաշվով պարտվել է Հունգարիան ներկայացնող Վիկտոր Լյորինցին: Եթե հունգարացին դուրս գար եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն 2 հաղթանակ տանելուց հետո Լյորինցը կիսաեզրափակիչում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Չակվետաձեին, ինչի արդյունքում Մաքսիմ Մանուկյանը զրկվել է մեդալի համար պայքարից:
Եզրափակիչում Դավիդ Չակվետաձեի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, Ուկրաինան ներկայացնող Ժան Բելանյուկը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



