Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Ահա թե ինչու պետք է ձեր երեխային քնեցնեք երեկոյան ժամը 9-ին

LIFE

Փոքր ժամանակ հավանաբար բոլորիս ծնողներն էլ մեզ ասել են, որ պետք է ժամը 9-ին քնենք:

Իհարկե ժամանակի հետ մեր սովորությունները փոխվում են: Սակայն մինչ անցյալում երեխաները երեկոյան 9-ին էին քնում, հիմա նրանք կտրականապես հրաժարվում են այդ ժամին քնել:

Սակայն երեխաները պետք է շուտ քնեն: Ահա այն պատճառները, թե ինչու մենք չպետք է արդարացումներ գտնենք և մեր երեխաներին ուշ քնեցնենք:

Մեծանալը և աճելը երեխայի կյանքի համար ամենակարևոր գործոնն է, իսկ աճը տեղի է ունենում միայն երեխայի քնի ժամանակ: Աճի հորմոնն իր արտազատման գագաթնակետին է հասնում քնի 4-րդ փուլի ժամանակ՝ մոտ ժամը 00.30-ին: Եթե երեխան կեսգիշերից հետո է գնում քնելու, աճի հորմոնի արտադրումը նվազում է և երեխան ավելի քիչ է աճում:

Բացի այդ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երեխաներն, ովքեր լավ են քնում, ավելի ակտիվ են, կենտրոնացած և ավելի լավ են սովորում ու ինֆորմացիա ընկալում դպրոցում: Նաև բժիշկները պնդում են, որ այն երեխաներն, ովքեր առողջ քուն ունեն ավելի քիչ հավանականություն ունեն մեծ հասակում Ալցհայմերի հիվանդություն ձեռք բերելու, քանի որ միայն երկու բան կա, որ կարող է դանդաղեցնել այդ հիվանդության պրոգրեսը՝ ֆիզիկական վարժությունները և քունը:

Ուստի ծնողները պետք է կարողանան ղեկավարել իրենց երեխաների սովորությունները: Պարզից էլ պարզ է, որ երեկոն հանգստի ժամանակն է, երբ դուք վերջապես կարող եք լիցքաթափվել երկար աշխատանքային օրվանից հետո: Սակայն մի մոռացեք, որ ձեր երեխաները իրենց սովորությունները վերցնում են մեծերից: Ուստի ձեր երեխայի քունը ղեկավարելը շատ կարևոր քայլ է, որը կօգնի կյանքի ռիթմիկ շրջան ստեղծել և, ի վերջո դրական ազդեցություն ունենալ երեխայի թե՛ մտավոր և թե՛ ֆիզիկական առողջության վրա:

Ինչպե՞ս փոխել ձեր երեխայի սովորությունները և նրան շուտ քնեցնել

  • Իրավիճակը պետք է արմատապես փոխել: Սա նշանակում է, որ դուք պետք է ոչ միայն ձեր երեխային ստիպեք շուտ քնել, այլ նաև պետք է փորձեք փոխել ձեր ողջ ընտանիքի քնի ռեժիմը: Եթե երեխան իր քնի ժամանակ տեսնում է սենյակի լույսերը կամ լսում է իր ծնողների զրույցը կամ հեռուստացույցի ձայնը, նա հասկանում է, որ դեռ խաղալու, թռվռալու, և վազվզելու ժամանակն է:

  • Եվս մեկ հրաշալի լուծում կարող է լինել քնի ժամի հետաքրքիր արարողակարգ ստեղծելը: Օրինակ՝ դուք կարող եք հեքիաթներ կարդալ ձեր երեխայի համար:Մի քանի օր այսպես անելով՝ ձեր երեխան կսովորի այն մտքին, որ ձեր՝ հեքիաթ կարդալը նշանակում է, որ քնելու ժամանակն է:

  • Եվս մեկ կարևոր գործոն, որ կարող է օգնել ձեր երեխային շուտ քնել ձեր երեխայի սենյակի մթնոլորտը թեթևացնելն է: Օրինակ սենյակի պատերի նուրբ դեղին գույնը կարող է օգնել երեխային հանգստանալ և ավելի հեշտ քնել:

  • Եվս մեկ օգտակար խորհուրդ կարող է լինել բոլոր էլեկտրոնային սարքերն անջատելը: Երբ դուք գիշերը համակարգիչ կամ բջջային հեռախոս եք օգտագործործում, դուք այդպես վատ օրինակ եք ծառայում ձեր երեխայի համար և նրանց մոտ զարգացնում եք այդ նույն վատ սովորությունը:

  • Եվ իհարկե չենք մոռանում վարժությունների մասին: Ընթրիքից հետո հեծանիվ վարելը կամ գնդակով խաղալը կարող են հրաշքներ գործել և բարելավել ձեր երեխայի քունը:

Մի՛ անտեսեք այս կանոնները: Այս օգտակար սովորություններին հետևելով՝ ձեր երեխաներն ավելի առողջ և ակտիվ կմեծանան:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Ucom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times