Նյու Յորքում Քենեդիի անվան օդանավակայանը տարհանվել էր հրաձգության մասին հաղորդումների պատճառով
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի եւ հարեւան Նյու Ջերսիի նահանգի օդային ու ծովային նավահանգիստների վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 14-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում կրակոցներ չեն եղել: Ոչ ոք չի տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի ոստիկանությունը տվյալներ է ստացել օդանավակայանի ութերորդ թերմինալում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: Կատարվել է շենքից ավիաուղեւորների տարհանում:
Նախազգուշական միջոցառումների համար հիմք է ծառայել երկու կրակոցների մասին հայտնող հեռախոսազանգը:
Սոցիալական ցանցերում առանձին ուղեւորներ հայտնել են, որ իրենց չվերթերը հետաձգվել ու տեղափոխվել են այլ օդանավակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



