Նյու Յորքում Քենեդիի անվան օդանավակայանը տարհանվել էր հրաձգության մասին հաղորդումների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի եւ հարեւան Նյու Ջերսիի նահանգի օդային ու ծովային նավահանգիստների վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 14-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում կրակոցներ չեն եղել: Ոչ ոք չի տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի ոստիկանությունը տվյալներ է ստացել օդանավակայանի ութերորդ թերմինալում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: Կատարվել է շենքից ավիաուղեւորների տարհանում:
Նախազգուշական միջոցառումների համար հիմք է ծառայել երկու կրակոցների մասին հայտնող հեռախոսազանգը:
Սոցիալական ցանցերում առանձին ուղեւորներ հայտնել են, որ իրենց չվերթերը հետաձգվել ու տեղափոխվել են այլ օդանավակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



