Վիճաբանություն, հարվածներ, դանակահարություն Դիլիջանում
SOCIETYՕգոստոսի 11-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած, արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Հովսեփ Վ.-ն, որը հրաժարվել է բացատրություն տալուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող հյուրանոցի դիմաց Հովսեփ Վ.-ի եւ 1983 թ. ծնված Գեւորգ Ո.-ի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ Հովսեփ Վ.-ն ձեռքով հարվածել է Գեւորգ Ո.-ի աչքին, իսկ վերջինս էլ դանակով հարվածել է նրա նախաբազկին:
Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



