Վիճաբանություն, հարվածներ, դանակահարություն Դիլիջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 11-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած, արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Հովսեփ Վ.-ն, որը հրաժարվել է բացատրություն տալուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող հյուրանոցի դիմաց Հովսեփ Վ.-ի եւ 1983 թ. ծնված Գեւորգ Ո.-ի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ Հովսեփ Վ.-ն ձեռքով հարվածել է Գեւորգ Ո.-ի աչքին, իսկ վերջինս էլ դանակով հարվածել է նրա նախաբազկին:
Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



