Ռիհաննան Վիեննայում գիշերը 21 հազար դոլարով 2-հարկանի պենտհաուս է վարձակալել
PHOTOՌիհաննան շրջում է Եվրոպայով ANTI ալբոմի աջակցությանն ուղղված իր համաշխարհային համերգային շրջագայությամբ։ Այժմ Ռիրին Վիեննայում է, որտեղ արդեն համերգ է տվել Ernst-Happel-Stadium մարզադաշտում։


TMZ–ին հայտնի է դարձել, թե կոնկրետ որտեղ է իջեւանել 28-ամյա հայտնի երգչուհին Ավստրիայի մայրաքաղաքում։ Ռիրին վարձակալել է Hyatt Park Royal շքեղ 5-աստղանի պենտհաուսը, որն ունի 4 բաց պատշգամբ, 2 հարկ, 4 ննջարան։ Ընդհանուր առմամբ այն նախատեսված է 10 մարդու համար։

Այդ ամենի համար Ռիրին վճարում է օրական 21 հազար դոլար։



Ահա այսպիսի տեսարան է բացվում դեպի Վիեննա նայող պենտհաուսի պատուհաններից, որտեղ կանգ է առել բարբադոսցի գեղեցկուհին։

Պենտհաուսը Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի 5–րդ եւ 6-րդ հարկում է։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



