Ռիհաննան Վիեննայում գիշերը 21 հազար դոլարով 2-հարկանի պենտհաուս է վարձակալել
ՖՈՏՈՌիհաննան շրջում է Եվրոպայով ANTI ալբոմի աջակցությանն ուղղված իր համաշխարհային համերգային շրջագայությամբ։ Այժմ Ռիրին Վիեննայում է, որտեղ արդեն համերգ է տվել Ernst-Happel-Stadium մարզադաշտում։


TMZ–ին հայտնի է դարձել, թե կոնկրետ որտեղ է իջեւանել 28-ամյա հայտնի երգչուհին Ավստրիայի մայրաքաղաքում։ Ռիրին վարձակալել է Hyatt Park Royal շքեղ 5-աստղանի պենտհաուսը, որն ունի 4 բաց պատշգամբ, 2 հարկ, 4 ննջարան։ Ընդհանուր առմամբ այն նախատեսված է 10 մարդու համար։

Այդ ամենի համար Ռիրին վճարում է օրական 21 հազար դոլար։



Ահա այսպիսի տեսարան է բացվում դեպի Վիեննա նայող պենտհաուսի պատուհաններից, որտեղ կանգ է առել բարբադոսցի գեղեցկուհին։

Պենտհաուսը Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի 5–րդ եւ 6-րդ հարկում է։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



