ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացվեց 100 մլն դրամ
SOCIETYՀՀ կառավարությունն անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացրեց 100 մլն 760 հազար դրամ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ այդ գումարը որպես նվիրատվություն կտրվի «Դասական երաժշտության աջակցություն» Հ/Կ-ին՝ տոնական միջոցառումները կազմակերպելու համար:
Սեպտեմբերի 21-ին հանրապետության հրապարակում անցկացվելիք տոնական համերգի ծրագրում ներառված կլինեն կատարողներ՝ Երևանից և մարզերից, առանձնահատուկ դեր ու նշանակություն կտրվի անկախության սերնդի ներկայացուցիչներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատասխանատուներին Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպել լավագույն կերպով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



