ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացվեց 100 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունն անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացրեց 100 մլն 760 հազար դրամ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ այդ գումարը որպես նվիրատվություն կտրվի «Դասական երաժշտության աջակցություն» Հ/Կ-ին՝ տոնական միջոցառումները կազմակերպելու համար:
Սեպտեմբերի 21-ին հանրապետության հրապարակում անցկացվելիք տոնական համերգի ծրագրում ներառված կլինեն կատարողներ՝ Երևանից և մարզերից, առանձնահատուկ դեր ու նշանակություն կտրվի անկախության սերնդի ներկայացուցիչներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատասխանատուներին Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպել լավագույն կերպով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



