ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀԿ Կանանց խորհրդի պատվիրակությանը
POLITICSԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում:
Քննարկվել են խորհրդանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Ռամելա Դադայանը եւ Լյուդմիլա Բարսեղյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



