ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀԿ Կանանց խորհրդի պատվիրակությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում:
Քննարկվել են խորհրդանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Ռամելա Դադայանը եւ Լյուդմիլա Բարսեղյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



