Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել, նա կոտրվածք չունի
SPORTՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվական բաժնին հայտնի է դարձել, որ հայ ծանրորդը կոտրվածք չունի: Արմունկը դուրս էր ընկել: Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել:
Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:
«Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում»,- ասված է ՀԱՕԿ հաղորդագրությունում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



