Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել, նա կոտրվածք չունի
ՍՊՈՐՏՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվական բաժնին հայտնի է դարձել, որ հայ ծանրորդը կոտրվածք չունի: Արմունկը դուրս էր ընկել: Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել:
Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:
«Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում»,- ասված է ՀԱՕԿ հաղորդագրությունում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



