Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի պատվիրակությունն Ավան վարչական շրջանում է

SOCIETY

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրով Երևանի Ավան վարչական շրջանում է գտնվում ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի պատվիրակությունը` Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ: Արցախյան պատվիրակության անդամները հանդիպել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Ողջունելով ճարտարցի հյուրերին` Աան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը նշել է, որ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև հաստատված գործակցության շրջանակում բազմաթիվ ծրագրեր են նախանշվել ու կյանքի կոչվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ առավել հստակեցվեցին համագործակցության շրջանակներն ու բազմաթիվ նոր ծրագրերի սկիզբ նախանշվեց: Ավանի ու Ճարտարի համագործակցության արդյունքում նույնպես արդեն իսկ կյանքի են կոչվել ճանաչողական և փոխօգնության բազմաթիվ ծրագրեր: Հատկանշելով առավել տեսանելի արդյունքներ ապահովելու ք աղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջադրված պահանջը` կողմերըպայմանավորվել են մշակել և կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքներն առավել առարկայական ու տեսանելի կլինեն Ավանի և Ճարտարի բնակիչներին`մասնավորապես քաղաքային միջավայրի զարգացման, կրթամշակութային, մարզական և կոմունալ բնագավառներում: Շուտով Ճարտար կմեկնի նաև ճարտարապետների խումբ` այգի և խաղահրապարակ կառուցելու նախագծման համար, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

Մանվել Ջավադյանը հատկանշել է, որ Ավանի ու Ճարտար քաղաքի բարեկամության ամրապնդման և ընդլայնման հարցում մշտապես եղել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի մասնակցությունը, ով այսուհետ նույնպես իր լիազորությունների շրջանակում հնարավորին կաջակցի նոր նախաձեռնությունների իրագործմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը հատուկ արժևորել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Երևանի քաղաքապետարանի և մասնավորապես Ավան վարչական շրջանի ցուցաբերած համակղմանի աջակցությունը Ճարտարին ու քաղաքի բնակչությանը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին`արցախցի պաշտոնյան կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում Ավան վարչական շրջանի փորձը Ճարտարում ներդնելու հնարավորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ դարձնելու հետագա համագործակցությունը:

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը ստորագրել են աշխատակազմերի համագործակցության 2016-2017 թվականների գործողությունների ծրագիր:
Այնուհետ պաշտոնական հանդիպման մասնակիցները Ավանի Սբ Աստվածամայր եկեղեցու բակում ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին, ստացել եկեղեցու հոգևոր հովիվ Հարություն քահանա Ավագյանի օրհնությունը: Արցախցի հյուրերը Երևանի իրենց գործընկերների հետ այցելել են նաև Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց, ծանոթացել կրթօջախի առօրյ ային, իսկ դահլիճում նաև ունկնդրել համերգ`դպրոցի սաների մասնակցությամբ:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank