«Ռիո-2016». Անդրանիկ Կարապետյանը վնասվածք է ստացել
SPORTՀայկական ծանրամարտի առաջատարներից մեկը` Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, վնասվածք է ստացել Ռիոյի oլիմպիական խաղերի ժամանակ։ 77 կգ քաշային հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցել է 174 կգ արդյունք ու պարտվել միայն չինացի Սիաջուն Լյուին: Վերջինս միայն համաշխարհային ռեկորդի գնով է առաջ անցել հայ մարզիկից. ռեկորդը` 177 կգ։
Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը պատվիրել է 195 կգ, սակայն 2-րդ փորձի ժամանակ վնասել է արմունկը, ստացել երկամարտում 0 ու թողել պայքարը: Հայաստանի հավաքականը զրկվել է մեդալային իրական հույսից: Իսկ 77կգ քաշային կարգում Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը, հրում վարժությունում, կարողանալով ետ բերել պոկումում պարտված կիլոգրամները, առաջ է անցել Չինացի Լյուից ու դարձել օլիմպիական չեմպիոն:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



