«Ռիո-2016». Անդրանիկ Կարապետյանը վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏՀայկական ծանրամարտի առաջատարներից մեկը` Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, վնասվածք է ստացել Ռիոյի oլիմպիական խաղերի ժամանակ։ 77 կգ քաշային հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցել է 174 կգ արդյունք ու պարտվել միայն չինացի Սիաջուն Լյուին: Վերջինս միայն համաշխարհային ռեկորդի գնով է առաջ անցել հայ մարզիկից. ռեկորդը` 177 կգ։
Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը պատվիրել է 195 կգ, սակայն 2-րդ փորձի ժամանակ վնասել է արմունկը, ստացել երկամարտում 0 ու թողել պայքարը: Հայաստանի հավաքականը զրկվել է մեդալային իրական հույսից: Իսկ 77կգ քաշային կարգում Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը, հրում վարժությունում, կարողանալով ետ բերել պոկումում պարտված կիլոգրամները, առաջ է անցել Չինացի Լյուից ու դարձել օլիմպիական չեմպիոն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



