Նադալ․ Մեծ ակնկալիքներ չունեմ
SPORTՕլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում իտալացի Անդրեաս Սեպիին 6։3, 6։3 հաշվով հաղթելուց հետո իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ մեծ ակնկալիքներ չունի։
-Օլիմպիական խաղերը 4 տարվա դադարով են անցկացվում, այնպես որ՝ յուրաքանչյուր հաղթանակից աննկարագրելի էմոցիաներ ես ունենում։ Ես հաճույք եմ ստանում խաղից և մեծ ճնշում չեմ զգում։ Երկու ամիս մրցաշարերի չմասնակցելուց հետո մեծ ակնկալիքներ չունեմ․ պարզապես փորձում եմ օգտագործել Օլիմպիական խաղերում հանդես գալու փորձս և կորտում անել այն, ինչ կարողանում եմ,-Նադալի խոսքը մեջբերված է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարրոսի» երրորդ շրջանում Նադալը դաստակի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել հաջորդած մրցաշարերը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



