Նադալ․ Մեծ ակնկալիքներ չունեմ
ՍՊՈՐՏՕլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում իտալացի Անդրեաս Սեպիին 6։3, 6։3 հաշվով հաղթելուց հետո իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ մեծ ակնկալիքներ չունի։
-Օլիմպիական խաղերը 4 տարվա դադարով են անցկացվում, այնպես որ՝ յուրաքանչյուր հաղթանակից աննկարագրելի էմոցիաներ ես ունենում։ Ես հաճույք եմ ստանում խաղից և մեծ ճնշում չեմ զգում։ Երկու ամիս մրցաշարերի չմասնակցելուց հետո մեծ ակնկալիքներ չունեմ․ պարզապես փորձում եմ օգտագործել Օլիմպիական խաղերում հանդես գալու փորձս և կորտում անել այն, ինչ կարողանում եմ,-Նադալի խոսքը մեջբերված է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարրոսի» երրորդ շրջանում Նադալը դաստակի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել հաջորդած մրցաշարերը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



