Լավրովը եւ Շտայնմայերը քննարկել են միջսիրիական բանակցությունների վերսկսումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Գերմանիայի նրա պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննարկել են Սիրիայի իրադրությունը, հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միջսիրիական երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրադրության զարգացման, այդ երկրում հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային աջակցության խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Ժնեւի գործընթացի շրջանակներում կառավարության եւ ընդդիմության ինկլյուզիվ երկխոսության վերսկսման, ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, հումանիտար խնդիրների լուծման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաեւ քննարկվել են «ռուս-գերմանական օրակարգի առանձին ասպեկտներ», ներառյալ առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



