Լավրովը եւ Շտայնմայերը քննարկել են միջսիրիական բանակցությունների վերսկսումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Գերմանիայի նրա պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննարկել են Սիրիայի իրադրությունը, հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միջսիրիական երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրադրության զարգացման, այդ երկրում հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային աջակցության խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Ժնեւի գործընթացի շրջանակներում կառավարության եւ ընդդիմության ինկլյուզիվ երկխոսության վերսկսման, ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, հումանիտար խնդիրների լուծման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաեւ քննարկվել են «ռուս-գերմանական օրակարգի առանձին ասպեկտներ», ներառյալ առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



