Գիշերը «Լեքսուս»-ից գողություն կատարողը բռնվել է ոստիկանների կողմից
SOCIETYՕգոստոսի 7-ին, ժամը 2.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Լուսինե Մ.-ն եւ հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի լույսերը վառվում են եւ սրահում մարդ կա:
Ժամը 2.30-ին Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի բակից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները բերման են ենթարկել 1981 թ. ծնված Վահան Ն.-ին: Նա Լուսինե Մ.-ին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



