Գիշերը «Լեքսուս»-ից գողություն կատարողը բռնվել է ոստիկանների կողմից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 7-ին, ժամը 2.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Լուսինե Մ.-ն եւ հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի լույսերը վառվում են եւ սրահում մարդ կա:
Ժամը 2.30-ին Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի բակից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները բերման են ենթարկել 1981 թ. ծնված Վահան Ն.-ին: Նա Լուսինե Մ.-ին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



