Գործակալ․ Իսկոն ցանկանում է մնալ «Ռեալում» և երկարաձգել պայմանագիրը
SPORT«Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի հայր և գործակալ Պակո Ալարկոնը հայտարարել է, որ որդին մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոյի տրանսֆերը ձեռք բերելու ջանքեր է գործադրում «Միլանը»։
-Վերջին օրերին Իսկոյի տրանսֆերի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են եղել, սակայն դրանք մեզ չեն հետաքրքրում։ Այս պահին մենք չենք դիտարկելու «Միլանի» կամ այլ ակումբների առաջարկները։ Իսկոն ցանկանում է կարիերան շարունակել բացառապես «Ռեալում» և հույս ունի՝ կերկարաձգի պայմանագրի ժամկետը, որը լրանալու է 2018-ին,-Պակո Ալարկոնի խոսքը մեջբերված է «Tuttomercatoweb»-ից։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



