Գործակալ․ Իսկոն ցանկանում է մնալ «Ռեալում» և երկարաձգել պայմանագիրը
ՍՊՈՐՏ«Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի հայր և գործակալ Պակո Ալարկոնը հայտարարել է, որ որդին մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոյի տրանսֆերը ձեռք բերելու ջանքեր է գործադրում «Միլանը»։
-Վերջին օրերին Իսկոյի տրանսֆերի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են եղել, սակայն դրանք մեզ չեն հետաքրքրում։ Այս պահին մենք չենք դիտարկելու «Միլանի» կամ այլ ակումբների առաջարկները։ Իսկոն ցանկանում է կարիերան շարունակել բացառապես «Ռեալում» և հույս ունի՝ կերկարաձգի պայմանագրի ժամկետը, որը լրանալու է 2018-ին,-Պակո Ալարկոնի խոսքը մեջբերված է «Tuttomercatoweb»-ից։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



