Շիրակցի 60 երիտասարդներ ամառային հանգիստն անցկացնում են վրանային հոգևոր ճամբարում
SOCIETYՇիրակի թեմի սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միությունը, թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Գյումրու ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպել է վրանային հոգևոր ճամաբար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-9-ը կազմակեպվող ճամբարը գործում է Սևանի Վազգենյան ճեմարանի տարածքում: Հոգևոր ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեն այդ օրերի ընթացքում ոչ միայն իրենց ակտիվ հանգիստն անցկացնել գեղատեսիլ Սևանում, այլև մասնակցել ժամերգությունների ու պատարագների, լսել հոգևոր զրույցներ, ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ծեսերին ու տոներին:
Ճամբարը նախատեսված է 15-35 տարեկան բոլոր ցանկացողների համար:
Ինչպես նախորդ տարի այս տարի ևս մասնակցության համար նախապես սահմանված էր 60 տեղ:
«Ճամբարը նպատակ ունի նաև երիտասարդներին համախմբելու՝ նրանց ամառային ակտիվ հանգիստը համատեղելով հոգևոր և հայրենասիրական դաստիրակության հետ»,- իր խոսքում նշեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության ղեկավարՀայկարամ Դրմեյանը:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
3
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
4
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
5
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary



