Շիրակցի 60 երիտասարդներ ամառային հանգիստն անցկացնում են վրանային հոգևոր ճամբարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի թեմի սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միությունը, թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Գյումրու ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպել է վրանային հոգևոր ճամաբար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-9-ը կազմակեպվող ճամբարը գործում է Սևանի Վազգենյան ճեմարանի տարածքում: Հոգևոր ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեն այդ օրերի ընթացքում ոչ միայն իրենց ակտիվ հանգիստն անցկացնել գեղատեսիլ Սևանում, այլև մասնակցել ժամերգությունների ու պատարագների, լսել հոգևոր զրույցներ, ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ծեսերին ու տոներին:
Ճամբարը նախատեսված է 15-35 տարեկան բոլոր ցանկացողների համար:
Ինչպես նախորդ տարի այս տարի ևս մասնակցության համար նախապես սահմանված էր 60 տեղ:
«Ճամբարը նպատակ ունի նաև երիտասարդներին համախմբելու՝ նրանց ամառային ակտիվ հանգիստը համատեղելով հոգևոր և հայրենասիրական դաստիրակության հետ»,- իր խոսքում նշեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության ղեկավարՀայկարամ Դրմեյանը:



