Ողջ ճշմարտությունն արագ դիետաների մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Չնայած ամռան զգալի մասն արդեն անցել է, շատերը դեռ շարունակում են մտածել նիհարելու մասին: Եվ այդ ճանապարհին դիմում են արագ դիետաների օգնությանը: Բայց պետք է մտածել նաև դրանց օգտակարության մասին:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս այնպիսի դիետաներ ընտրել, որոնք չեն վնասի և կօգնեն մաքրել օրգանիզմը:
Օրինակ, կեֆիրային դիետայից պետք չէ խուսափել, քանի որ այն ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի օրական չափաբաժինը: Ավելի զգուշավոր է պետք լինել մրգային կամ բանջարեղենային դիետաների պարագայում: Հաշվի առնելով մրգերում շաքարի մեծ քանակը՝ չի բացառվում, որ նիհարելու փոխարեն դուք ևս մի քանի կիլոգրամով գիրանաք:
Ընդ որում, գիտնականները խորհուրդ են տալիս արագ դիետաները լրացնել օգտակար ըմպելիքներով: Դա կարող է լինել, օրինակ, մեղրով և կիտրոնով ջուրը: Դա կարագացնի նյութափոխանակությունը և կօգնի արագ նիհարել:



