Apple-ն առաջարկում է 200 հազար դոլար ընկերության արտադրանքում թերություններ հայտաբերելու համար
SOCIETYApple ընկերությունը հայտարարել է անվտանգության համակարգի խոցելիության եւ թերությունների հայտնաբերման համար հավելյալ վարձրատրություն տրամադրելու ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը:
Սեպտեմբերին մեկնարկող ծրագրի շրջանակում Apple ընկերությունն առաջարկում է 200 հազար դոլար արժեքավոր հայտնագործությունների համար այն անձանց, ովքեր կազմակերպությանը տեղեկություններ կտրամադրեն իր սարքերի ծրագրային ապահովման մեջ խոցելիությունների եւ թերությունների առկայության մասին:
Ծրագրի մեկնարկի մասին ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է Black Hat կոնֆերանսի ժամանակ, որին ընկերությունը վերջին 4 տարվա ընթացքում իր մասնակցությունը չի ունեցել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



