Apple-ն առաջարկում է 200 հազար դոլար ընկերության արտադրանքում թերություններ հայտաբերելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆApple ընկերությունը հայտարարել է անվտանգության համակարգի խոցելիության եւ թերությունների հայտնաբերման համար հավելյալ վարձրատրություն տրամադրելու ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը:
Սեպտեմբերին մեկնարկող ծրագրի շրջանակում Apple ընկերությունն առաջարկում է 200 հազար դոլար արժեքավոր հայտնագործությունների համար այն անձանց, ովքեր կազմակերպությանը տեղեկություններ կտրամադրեն իր սարքերի ծրագրային ապահովման մեջ խոցելիությունների եւ թերությունների առկայության մասին:
Ծրագրի մեկնարկի մասին ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է Black Hat կոնֆերանսի ժամանակ, որին ընկերությունը վերջին 4 տարվա ընթացքում իր մասնակցությունը չի ունեցել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



