Գավառում կայացել է էպոսասացության հանրապետական մրցույթ
SOCIETYԳավառի երկրագիտական թանգարանի շենքում օգոստոսի 5-ին կայացավ էպոսասացության փառատոնի հանրապետական փուլը, որի արդյունքում եւ որոշվեցին հաղթող դպրոցականները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է արդեն ավանդական դարձած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» հայկական էպոսին նվիրված փառատոն, որի եզրափակիչ փուլն այս տարի կայացավ Գեղարքունիքի մարզում: Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում էր էպ ոսասացության մրցույթ` «Ձենով Օհան» անվանակարգով: Փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ անգամ:
«2016 թվականի փառատոնի հանրապետական փուլի անցկացման վայր է ընտրվել Գեղարքունիքի մարզը՝ հաշվի առնելով մարզի դպրոցականների ակտիվ մասնակցությունը նախորդ տարիներին անցկացված փառատոններին: Փառատոնի նպատակն է նպաստել էթնիկ, հոգեւոր-մշակութային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, ինչպես նաեւ դրանց պահպանմանն ու տարածմանը»,- նշեց «Սասնա տուն» հասարակական կազմակերպության ղեկավար, ծրագրի ղեկավար Ավագ Ավագյանը:
Փառատոնի հանրապետական փուլին մասնակցում էին Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի մարզերից եւ Արցախից մարզային փուլում հաղթող ճանաչված 25 դպրոցականներ, որոնք հանդես եկան «Սասունցի Դավիթ» էպոսից իրենց ցանկությամբ ընտրված հատվածների ներկայացմամբ: Ժյուրիի կազմը ղեկավարում էր արվեստի վաստակավոր գործիչ, կոմիտասագետ, էպոսագետ Արթուր Շահնազարյանը: Թիմային արդյունքներով առաջատար ճանաչվեց Արցախը ներկայացնող թիմը, իսկ անհատական արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ ի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Սիմոնյանը, 2-րդ տեղը` Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Բադալյանը: 3-րդ մրցանակային տեղը շնորհվեց Գեղարքունիքի մարզի Մարտունու N 1 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Ավետիսյանին եւ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Մարդոյանին:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականները «Սասնա տուն» հասարակական կազմակերպության կողմից խրախուսվեցին պատվոգրերով, «Սասունցի Դավիթ» հուշամեդալներով, խրախուսական այլ նվերներով:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
4
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
5
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard



