Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Դատարանն «ապացույցներն անթույլատրելի ճանաչելու» միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստին

SOCIETY
Դատարանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով «ապացույցներն անթույլատրելի ճանաչելու» մասով միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստին: 
Օգոստոսի 5-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Արթուր Սաքունցը հանդես եկավ ռուսական կողմի հարուցած գործով ի հայտ եկած ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդությամբ՝ նշելով, որ ռուսական և հայկական կողմի գործերը բոլորովին տարբեր գործեր են և պետք չէ այդ գործերն իրար խառնել: Մինչ դատարանը մեկ շաբաթ հետո կհայտնի իր դիրքորոշումը` այս միջնորդությունն ընդունել, թե չընդունելու վերաբերյալ, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի մյուս պաշտպանները և դատախազը դեմ արտահայտվեցին այս միջնորդությանÕ ¨:
«Այս միջնորդությունն ակնհայտ անհիմն է: Այն բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի գործով կատարված քննության արդյունքում, ձեռք են բերվել օրենքի պահպանմամբ և որևէ կերպ քրեական դատավարության օրենքի խախտմամբ ձեռք չեն բերվել, որպեսզի ճանաչվեն անթույլատրելի, ընդհակառակը, նախաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդները պայքարում էին, որպեսզի այն բոլոր ապացույցները, որոնք էական էին և գտնվում էին ռուսական կողմում միացվեն հայկական կողմի քրեական  գործին, որովհետև այդ ապացույցների շարքում են ամենակարևոր ապացույցներ՝ Պերմյակովի մի շարք հարցաքննությունները, դեպքի վայրից տարված բջջային հեռախոսները, հագուստ և այլն, որոնք ակնհայտորեն հիմնավորում են, որ Պերմյակովը եղել է այդ տանը: Բացի դրանից, կան նաև այլ մեղադրանքներ, բացի սպանությունից, որոնք ևս հիմնավորվում են այդ ապացույցներով, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմով, բացի դա, առաջին օրերին հայկական կողմը հնարավորություն չի ունեցել Պերմյակովի հետ կատարելու քննչական գործողություններ, իսկ ռուսական կողմը կատարել է և դրա արդյունքում նմուշներ են ձեռք բերվել Պերմյակովից, որոնք հետագայում օգտագործվել են և կան փորձաքննական եզրակացություններ, որոնք էկան ապացույցներ են այս գործի համար և գտնում եմ, որ դրանք լուրջ ապացուցողական նշանակություն ունեն այս գործում և ես՝ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, ամեն կերպ պայքարելու եմ, որ այդ ապացույցները թույլատրելի լինեն և դրվեն Պերմյակովի մեղադրանքի հիմքում՝ քանի որ ձեռք են բերվել օրենքի պահպանմամբ»,- նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում  նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն,  այնուհետեւ` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
 
Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League