Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել տեսակցել Մարտիրոսյանին, Սանասարյանին, Խուրշուդյանին եւ Սեֆիլյանին. նա դիմել է օմբուդսմենին
SOCIETYԱյսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` կապված իր՝ որպես պատգամավորի, առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մտնելու իրավունքի խախտման հետ:
Դիմումի մեջ մասնավորապես գրված է.
««Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայր մուտքի եւ ելքի իրավունք ունի: Սակայն արդեն մի քանի օր է` ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին»:
Ինչպես մեզ տեղեկացրին «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունից, Զարուհի Փոտանջյանը օմբուդսմենից խնդրել է միջոցներ ձեռնարկել պատգամավորի իր իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



