Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել տեսակցել Մարտիրոսյանին, Սանասարյանին, Խուրշուդյանին եւ Սեֆիլյանին. նա դիմել է օմբուդսմենին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` կապված իր՝ որպես պատգամավորի, առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մտնելու իրավունքի խախտման հետ:
Դիմումի մեջ մասնավորապես գրված է.
««Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայր մուտքի եւ ելքի իրավունք ունի: Սակայն արդեն մի քանի օր է` ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին»:
Ինչպես մեզ տեղեկացրին «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունից, Զարուհի Փոտանջյանը օմբուդսմենից խնդրել է միջոցներ ձեռնարկել պատգամավորի իր իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



