Կառավարությունը փոխհատուցեց Մերձավոր Արևելքում տրամադրված ՀՀ անձնագրերի պետտուրքը
SOCIETY2016 թվականի 2-րդ կիսամյակում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում տրամադրել է 581 ՀՀ անձնագիր: Կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Դամասկոսի դեսպանատան միջոցով տրամադրվել է 349, Հալեպի հյուպատոսարանի՝ 150, Բեյրութում՝ 150, Բաղդադում՝ 19:
Քոչարյանի խոսքով՝ անձնագրերի համար պետական տուրք չի գանձվել՝ հաշվի առնելով հակամարտությունների պատճառով այդ տարածաշրջանում մեր հայրենակիցների բարդ դրությունը: Պետտուրքերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացրեց 36.5 մլն դրամ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



