Կառավարությունը փոխհատուցեց Մերձավոր Արևելքում տրամադրված ՀՀ անձնագրերի պետտուրքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016 թվականի 2-րդ կիսամյակում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում տրամադրել է 581 ՀՀ անձնագիր: Կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Դամասկոսի դեսպանատան միջոցով տրամադրվել է 349, Հալեպի հյուպատոսարանի՝ 150, Բեյրութում՝ 150, Բաղդադում՝ 19:
Քոչարյանի խոսքով՝ անձնագրերի համար պետական տուրք չի գանձվել՝ հաշվի առնելով հակամարտությունների պատճառով այդ տարածաշրջանում մեր հայրենակիցների բարդ դրությունը: Պետտուրքերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացրեց 36.5 մլն դրամ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



