Դպրոցականները գազանաբար սպանել են 17-ամյա տաջիկին
SOCIETYՍանկտ Պետերբուրգում 15-18 տարեկան չորս դպրոցականներ են ձերբակալվել՝ Տաջիկստանի 17-ամյա քաղաքացու գազանաբար սպանելու կասկածանքով: Տաջիկ պատանին մահացել է դանակի բազմաթիվ հարվածների հետեւանքով:
«Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ՝ արնաքամ տղային հայտնաբերել են օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը, շուրջօրյա աշխատող խանութից ոչ հեռու: Պատանուն հիվանդանոց են տեղափոխել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ NEWSru.co-ի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 4 կասկածյալ է ձերբակալվել, որոնցից դանակներ, մահակներ եւ դաշույն են առգրավել:
Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



