Դպրոցականները գազանաբար սպանել են 17-ամյա տաջիկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍանկտ Պետերբուրգում 15-18 տարեկան չորս դպրոցականներ են ձերբակալվել՝ Տաջիկստանի 17-ամյա քաղաքացու գազանաբար սպանելու կասկածանքով: Տաջիկ պատանին մահացել է դանակի բազմաթիվ հարվածների հետեւանքով:
«Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ՝ արնաքամ տղային հայտնաբերել են օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը, շուրջօրյա աշխատող խանութից ոչ հեռու: Պատանուն հիվանդանոց են տեղափոխել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ NEWSru.co-ի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 4 կասկածյալ է ձերբակալվել, որոնցից դանակներ, մահակներ եւ դաշույն են առգրավել:
Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



