Արևմուտքն աջակցում է «ահաբեկչությանն» ու կանգնած է հեղաշրջման դավադիրների կողքին. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ունեցած ելույթի ժամանակ Արևմուտքին մեղադրել է «ահաբեկչությանը» և իրեն գահընկեց անել ցանկացող հեղաշրջման դավադիրներին աջակցելու մեջ:
Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` նշելով, որ Էրդողանի այլ ելույթն ամենակոշտն է եղել հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո:
«Ցավոք, Արևմուտքն աջակցում է ահաբեկչությանն ու կանգնած է հեղաշրջման դավադիրների կողքին: Նրանք, ովքեր ընկեր են ձևանում, կանգնած են դավադիրների և ահաբեկիչների կողքին», - ասել է Էրդողանը` նախագահականից հեռարձակվող ելույթի ժամանակ:
Էրդողանը զայրացած դատապարտել է Գերմանիայի դատական իշխանություններին` Քյոլնում իրեն աջակցողների ցույցին տեսակոնֆերանսով միանալու հնարավորությունից զրկելու համար:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



