Արևմուտքն աջակցում է «ահաբեկչությանն» ու կանգնած է հեղաշրջման դավադիրների կողքին. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ունեցած ելույթի ժամանակ Արևմուտքին մեղադրել է «ահաբեկչությանը» և իրեն գահընկեց անել ցանկացող հեղաշրջման դավադիրներին աջակցելու մեջ:
Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` նշելով, որ Էրդողանի այլ ելույթն ամենակոշտն է եղել հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո:
«Ցավոք, Արևմուտքն աջակցում է ահաբեկչությանն ու կանգնած է հեղաշրջման դավադիրների կողքին: Նրանք, ովքեր ընկեր են ձևանում, կանգնած են դավադիրների և ահաբեկիչների կողքին», - ասել է Էրդողանը` նախագահականից հեռարձակվող ելույթի ժամանակ:
Էրդողանը զայրացած դատապարտել է Գերմանիայի դատական իշխանություններին` Քյոլնում իրեն աջակցողների ցույցին տեսակոնֆերանսով միանալու հնարավորությունից զրկելու համար:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



