Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ն 3 մարդու կյանք է խլել
SOCIETYՎանաձոր-Դիլիջան ճանապարհի 14-րդ կմ-ին օգոստոսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում բախվել են «Տոյոտա Պրադո» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորներ՝ 1993 թ. ծնված Արեն Մարանդյանը և 1995 թ ծնված Էմիլ Խուդինյանը տեղում մահացել են, իսկ ևս 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ժամը 20.20-ին «Տոյոտա Պրադո»-ի վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին:
Նույն օրը, ժամը 22.50-ին, հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը՝ 1993 թ. ծնված Դավիթ Սարգսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



