Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ն 3 մարդու կյանք է խլել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձոր-Դիլիջան ճանապարհի 14-րդ կմ-ին օգոստոսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում բախվել են «Տոյոտա Պրադո» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորներ՝ 1993 թ. ծնված Արեն Մարանդյանը և 1995 թ ծնված Էմիլ Խուդինյանը տեղում մահացել են, իսկ ևս 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ժամը 20.20-ին «Տոյոտա Պրադո»-ի վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին:
Նույն օրը, ժամը 22.50-ին, հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը՝ 1993 թ. ծնված Դավիթ Սարգսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



