Արմավիրում գյուղացիների կողմից փակված ճանապարհը բացվել է
SOCIETYԱրմավիրի մարզում գյուղացիների կողմից փակված Սարդարապատ գյուղից դուրս տանող ճանապարհը բացվել է: Այս մասին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:
Մարզպետարանից փոխանցեցին, որ փողոցը փակ է եղել կարճ ժամանակով: Այնտեղ մեկնել է Արմավիրի մարզպետը, գյուղացիներին հորդորել բացել ճանապարհը, նոր քննարկել խնդրահարույց հարցերը: Գյուղացիներն ընդառաջ են գնացել մարզպետի հորդորներին և բացել ճանապարհը:
Այնուհետև տեղում մարզպետը լսել է գյուղացիներին մտահոգող հարցերը: Պարզվել է, որ գյուղացիները խնդիրներ ունեն` կապված լոլիկի մթերման գործընթացի և լոլիկի գնի հետ: Քննարկումը շարունակվել է նաև «Նոյյան» գործարանի տնօրենի մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում կողմերն ընդհանուր համաձայնության են եկել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



