Արմավիրում գյուղացիների կողմից փակված ճանապարհը բացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում գյուղացիների կողմից փակված Սարդարապատ գյուղից դուրս տանող ճանապարհը բացվել է: Այս մասին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:
Մարզպետարանից փոխանցեցին, որ փողոցը փակ է եղել կարճ ժամանակով: Այնտեղ մեկնել է Արմավիրի մարզպետը, գյուղացիներին հորդորել բացել ճանապարհը, նոր քննարկել խնդրահարույց հարցերը: Գյուղացիներն ընդառաջ են գնացել մարզպետի հորդորներին և բացել ճանապարհը:
Այնուհետև տեղում մարզպետը լսել է գյուղացիներին մտահոգող հարցերը: Պարզվել է, որ գյուղացիները խնդիրներ ունեն` կապված լոլիկի մթերման գործընթացի և լոլիկի գնի հետ: Քննարկումը շարունակվել է նաև «Նոյյան» գործարանի տնօրենի մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում կողմերն ընդհանուր համաձայնության են եկել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



