Ոստիկանները զենք են հայտնաբերել Բյուրական և Ագարակ գյուղերի խաչմերուկում կանգնեցրած ավտոմեքենայից
SOCIETYՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 18.55-ին Բյուրական և Ագարակ գյուղերի ճանապարհների խաչմերուկում կանգնեցրել են 1974 թ. ծնված Ռուստամ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ՕՊ-ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի հրազեն՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Զենքի խզակոթի վրա ամրացված է եղել 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ռուստամ Հ.-ի ուղևորը՝ 1969թ. ծնված Արտակ Մ.-ն, հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանում է իր բարեկամ Համլետին:
Կատարվում է հետաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



