Ոստիկանները զենք են հայտնաբերել Բյուրական և Ագարակ գյուղերի խաչմերուկում կանգնեցրած ավտոմեքենայից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 18.55-ին Բյուրական և Ագարակ գյուղերի ճանապարհների խաչմերուկում կանգնեցրել են 1974 թ. ծնված Ռուստամ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ՕՊ-ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի հրազեն՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Զենքի խզակոթի վրա ամրացված է եղել 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ռուստամ Հ.-ի ուղևորը՝ 1969թ. ծնված Արտակ Մ.-ն, հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանում է իր բարեկամ Համլետին:
Կատարվում է հետաքննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



