Yerevan, 22.February.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի 10 ամենաօգտակար ու առողջարար սննդատեսակները

LIFE
Գոջի հատապտուղներ, կոկոսի յուղ, նուշի ալյուր... Գովազդի միջոցով մեզ են հրամցնում էկզոտիկ հրաշքներ, բայց այս ամենը սուտ է։ Շատերը չեն էլ կասկածում, որ իսկապես արժեքավոր ու օգտակար կարող են լինել շատ ավելի սովորական, մատչելի ու համեմատաբար ավելի էժան սննդամթերքները։ «Plyvine Catering» բրիտանական ընկերությունը, որը մասնագիտացված է ռեստորանային ու բանկետային մատուցման վրա, կազմել է աշխարհի 10 ամենաառողջ սննդամթերքների ցանկը, որը և կներկայացնենք Ձեզ ստորև։
 

1. Կիտրոն

Մեկ կիտրոնի մեջ ավելի շատ վիտամին C կա, քան պետք է մարդու օրգանիզմին մեկ օրվա համար։ Բացի դրանից, կիտրոնն օգնում է բարձրացնել արյան մեջ օգտակար լիպոպրոեինային խոլեստերինի մակարդակն ու ամրացնում է ոսկրային հյուսվածքները։

Հատուկ օգտակարություն

Կիտրոններում առկա ցիտրուսային ֆլավոնոիդները հատուկ կենսաբանական ակտիվ միացություններ են, որոնք վիտամին C-ի հետ միասին ունեն հակաբորբոքային, ճնշումն իջեցնող, կաթվածներից պաշտպանող ու քաղցկեղի բջիջների աճը կասեցնող ազդեցություն։

2. Բրոկոլի

Մեկ միջին խուրձ բրոկոլին կապահովի Ձեզ վիտամին K-ի օրական նորմայով։ Այս վիտամինը կարևոր դեր է կատարում ոսկորների մեջ նյութափոխանակության պրոցեսներում, ինչպես նաև նպաստում է երիկամների արդյունավետ աշխատանքին։ Նույն այդ քանակությամբ բրոկոլին պարունակում է վիտամին C-ի օրական դոզայի կրկնապատիկը։

Հատուկ օգտակարություն

Օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկա և բուժում։ Սուլֆոֆրան կոչվող նյութը և ևս երկու ակտիվ բաղադրիչները, որոնք առկա են այս բանջարեղենում, ոչ միայն կանգնեցնում է քաղցկեղային բջիջների աճը (հատկապես՝ կրծքի, մաշկի ու շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ), այլև ակտիվացնում է դիմադրողականությունը, ինչն օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետ դիմակայել հիվանդությանը։

3. Դառը շոկոլադ

Օրական ընդամենը 7 գրամ շոկոլադը կօգնի նվազեցնել արյան ճնշումը։ Միայն թե հիշեք, որ իսկական դառը շոկոլադի հիմքում չի կարող լինել կաթ ու այլ կաթնամթերք. միայն կակաոյի յուղ, մաքուր կակաո ու մի քիչ շաքար, իսկ կակաոյի հատիկների պարունակությունը չպետք է լինի 70 տոկոսից քիչ։

Հատուկ օգտակարություն

Կակաոյի փոշին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են վնասակար խոլեստերինի տոկոսը և բարձրացնում օգտակար խոլեստերինինը, բարելավում են արյան շրջանառությունը ու դրական են ազդում նյարդային համակարգի վրա։ Հատկապես հաճելի է այն, որ, չնայած բարձր կալորիականությանը, շոկոլադը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից ու չի գիրացնում (եթե, իհարկե, չեք չարաշահում)։ Սակայն կոֆեինի բարձր պարունակության պատճառով դառը շոկոլադը հակացուցված է երեխաներին։

4. Կարտոֆիլ

Կարմիր կարտոֆիլի մեկ հատում այնքան ֆոլիևային թթու կա, որքան անհրաժեշտ է նոր բջիջների աճի ու առողջ զարգացման համար, և այդ քանակությունն այնքան է, որքան առկա է մեկ ափսե սպանախում կամ էլ բրոկոլիում։ Ընդհանուր առմամբ կարտոֆիլն առանց յուղի ու ճարպոտ սոուսների շատ սննդարար ուտելիք է, ու այն այնքան կալորիական չէ, որքան մսամթերքը։

Հատուկ օգտակարություն

Քաղցր կարտոֆիլի կամ էլ բատատի մեկ հատում առկա է վիտամին A-ի օրական նորմայի ութապատիկը, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում ու ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը։

5. Սաղմոն

Այս ձկնատեսակը օմեգա-3 ճարպային թթուների հիանալի աղբյուր է, որն օգնում է նվազեցնել դեպրեսիայի, սրտանոթային ու օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այն նաև բնական աֆրոդիզիակ է, որը կարող է բարձրացնել Ձեր սեքսուալ էներգետիկան։

Հատուկ օգտակարություն

Սաղմոնի 150 գրամանոց կտորը պարունակում է նիկոտինային թթվի օրական գրեթե ողջ նորման, որը կանխում է հիշողության կորուստն ու Ալցհեյմերի հիվանության ռիսկը։

6. Ընկույզ

Հենց այս ընկույզներն են ամենահարուստը օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք, բացի նշված օգտակար հատկություններից, նաև իջեցնում են խոլեստերինի մակարդակն ու պարզապես բարձրացնում տրամադրությունը՝ հարստացնելով ուղեղը երջանկության հորմոնով՝ սերոտոնինով։

Հատուկ օգտակարություն

Ընկույզում առկա են մեծ քանակությամբ չհագեցված պոլիթթուներ, որոնք մեր օրգանիզմը չի կարողանում ինքնուրույն արտադրել, բայց որոնք խիստ կարևոր են ուղեղի, սրտի, լյարդի ու այլ օրգանների աշխատանքի համար։ Սակայն հիշեք, որ բոլոր ընկույզները խիստ կալորիական են, այնպես որ, պետք է խիստ սահմանափակել դրանց սպառումը։ Օրինակ՝ ընկույզի պարագայում օրական նորման պետք է լինի ոչ ավելի, քան 8 հատը։

7. Ավոկադո

Ավոկադոն սննդային թելերի ու օգտակար ճարպերի հրաշալի աղբյուր է, որոնք ապահովում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքն ու նվազեցնում խոլեստերինի մակարդակն ու սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

Հատուկ օգտակարություն

Ավոկադոն ունի սննդարար նյութերի, վիտամինների ու հակաօքսիդանտների հարուստ համատեղություն և նպաստում է մաշկի հարթեցմանը, ավելացնում է դրա առաձգականությունը, օգնում է պայքարել մաշկային բորբոքումների ու հիվանդությունների դեմ, ինչպիսիք են էկզեման ու պսորիազը։

8. Սխտոր

 
Սա հիվանդությունների դեմ հզոր մարտիկ է, որը պայքարում է բակտերիաների աճի դեմ։

Հատուկ օգտակարություն

Երբ մենք սխտոր ենք ուտում, դրա բջիջները քայքայվում են՝ առաջացնելով ալիցին, որը հզոր հակաբակտերիալ էֆեկտ ունեցող քիմիական միացություն է կամ էլ բնական հակաբիոտիկ։ Բացի դրանից, ալիցինը նվազեցնում է արյան ճնշումը։ Հարկ է իմանալ, որ ջերմային մշակման դեպքում ալիցինն արագ քայքայվում է, այնպես որ, հում սխտորն ավելի օգտակար է։

9. Սպանախ

Լյուտեինն ու զեակսատինը, որոնցով այդքան հարուստ է սպանախը, բնական հակաօքսիդանտներ են, որոնք ստիմուլացնում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները։

Հատուկ օգտակարություն

Նոր գիտափորձերը ցույց են տվել, որ սպանախն ամենաարդյունավետ սննդամթերքներից մեկն է օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար։

10. Լոբի և այլ լոբազգիներ

Շաբաթական ընդհամենը 4 բաժին լոբին, ոլոռը կամ էլ այլ լոբազգի կիրառելը 22 տոկոսով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու կրծքի քաղցկեղի հավանականությունը։

Հատուկ օգտակարություն

Լոբու մեջ առկա նյութերը կոմպլեքս դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա ու օգնում են արագ վերականգնել ուժերը ծանր հիվանդություններից հետո և ավելի հեշտ անցնել ռեաբիլիտացիոն փուլով։ Ի դեպ, լոբին միայն մսին է զիջում այս հարցում։ 
Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue