Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Արդարադատության նախարարությունը երկու ամիս ժամանակ ունի «Մատաղիսի գործով» տղաներին 27 միլիոն դրամ վճարելու համար

SOCIETY

Արդարադատության նախարարությունը մինչեւ սեպտեմբրի 17-ը պետք է 50 հազար եվրո վճարի «Զալյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործի դիմումատուներին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով հատուցման գումարի վճարման վերջնաժամկետ է սահմանվել այս տարվա սեպտեմբերի 17-ը:

Եվ վաղը կայանալիք կառավարության հերթական նիստին կքննարկվի նաեւ «Զալյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուներին հատուցելու նպատակով Արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը:

Ըստ կառավարության կայքի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Զալյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործով մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը պետք է հատկացվի 50 հազար եվրոյին համարժեք 27 միլիոն դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Սրանից 20 հազար եվրո կստանա Արայիկ Զալյանը, իսկ Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը՝ 15 հազարական եվրո:

Այս գումարը պահուստային ֆոնդից կհատկացվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

Դատական գործը վերաբերում էր Հայաստանի Զինված ուժերի նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու վերաբերյալ գանգատին: Սա հանրությանը հայտնի «Մատաղիսի գործն» է, որի դատական գործընթացը սկսվել էր դեռեւս 2004-ին, երբ 2003թ. դեկտեմբերին երկու ծառայակիցների սպանության մեղադրանքով ժամկետային զինծառայողներ Զալյանը, Սարգսյանը եւ Սերոբյանը ներգրավվել են իբրեւ մեղադրյալներ:

Այդ ընթացքում նրանց նկատմամբ, իրենց իսկ պնդմամբ, օրինապահ մարմինների կողմից սպանություն կատարելու մեջ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ցուցաբերվել է դաժան եւ անմարդկային վերաբերմունք:

Հիշեցնենք, որ տեւական դատական գործընթացներից հետո՝ 2005թ. մայիսին Զալյանին, Սարգսյանին եւ Սերոբյանին դատապարտում են 15 տարվա ազատազրկման՝ անհիմն համարելով օրինապահ մարմինների կողմից խոշտանգումների մասին պնդումները, ապա 2006թ. մայիսին Վերաքննիչ դատարանը վերանայել է ստորին պալատի վճիռը եւ նրանց երեքին էլ դատապարտել ցմահ ազատազրկման: 2006թ. դեկտեմբերին զոհերից մեկի ծնողի վճռաբեկ բողոքի հիման վրա 2012թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանի որոշմամբ նախկին զինծառայողները արդարացվում եւ ազատ են արձակվում:

Դրանից հետո էլ ՄԻԵԴ ներկայացված գանգատում դիմումատուները պնդել էին, որ իրենք նախ` անօրինական կերպով են զրկվել ազատությունից եւ 2004թ. ապրիլի 19-23-ին կտտանքների ու խոշտանգումների վերաբերյալ իրենց դիմումները երբեք չեն քննվել:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank